Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Նախարար. «Մարդիկ քիչ են վստահում բժիշկներին»

Նախարար. «Մարդիկ քիչ են վստահում բժիշկներին»

«Պետպատվեր պետք է իրականացնել այն հիմնարկներում, որոնք հզոր են ու զարգացած: Պետպատվերի հիմնական նպատակն այն է, որ եթե մարդ ունևոր չի, չի նշանակում, որ պետք է վատ բուժօգնություն ստանա»,- խոսելով առողջապահության ոլորտում պետպատվեր ասվածին ԱԺ-ում նշեց ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Նրա խոսքերով, առողջապահության ոլորտի հիմնական նպատակն է բարելավել բուժսպասարկման որակը, քանի որ, ցավոք, մարդիկ այս իմաստով չեն վստահում բժիշկներին:

Ընդհանուր առմամբ, 2012թ-ի պետական բյուջեի նախագծով ոլորտում պետպատվերով բազմապիսի ծրագրեր իրականացնելու համար տրվելու է հատկացումների 80 տոկոսը: Ավելի պարզ ասած` հիվանդանոցային բուժօգնությանը հատկացվելու է 27.8 մլրդ դրամ, իսկ արտահիվանդանոցայինին` 23.8 մլրդ դրամ:

Սոցիալապես անապահով խմբերը և բոլոր նրանք, ովքեր պետպատվերով բուժօգնություն ստանալու հնարավորություն ունեն, նախարարի համոզմամբ, պետք է բուժօգնություն ստանան ամենալավ հիվանդանոցներում.«Այսօր հավաստագիրը ձեռքին մարդը, որ հիվանդանոցում ցանկանա, այնտեղ էլ օգնություն կամ ծննդօգնություն կստանա` դա փաստ է: Ուրիշ բան, որ մեկից էլ կարող է մի բան ավելի ուզեն… Բայց մենք բոլոր հնարավորություններն ընձեռել ենք, որպեսզի մարդ ինքն ընտրի իր բուժօգնության ձևն ու վայրը»,- տեղեկացրեց Հ.Քուշկյանն ու նշեց, որ այս իմաստով ոչ բոլոր հաստատություններն են, որ ստացել են պետպատվերի հնարավորություն:

Վերադառնալով վստահության պակասին, նախարար Քուշկյանը նշեց, ազգաբնակչությունը վստահում է մի քանի հաստատությունների, իսկ մնացածը դուրս են մնում: Բայց այդպես չպետք է լինի և վստահությունը պետք է ուղղված լինի ընդհանուր համակարգին. «Լինի դա Հրազդանում, Մեղրիում, թե Երևանում մարդ պետք է վստահ մտնի հիվանդանոց ու վստահ լինի, որ անհրաժեշտ ծավալը` որակի և մնացածի տեսակետից, ինքը կստանա»:

Այդ դեպքում ավելի հեշտ չ՞է զրկել այդ հաստատությունները պետպատվերից կամ էլ լիցենզիայից պատգամավորի հնչեցրած հարցին, Հ.Քուշկյանը հավելեց, որ իհարկե հնարավոր է, բայց այդ կտրուկ քայլերի ետևում կանգնած են մարդիկ և դրանք կբերեն նրանց ճակատագրի փոփոխությունների` նրանք կզրկվեն աշխատանքից և այլն:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ